ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից և ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 7-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 743-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջից:
- Առկա իրավիճակը
Հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, դրանով պայմանավորված՝ տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ այսօր առաջնահերթ է դարձել ՀՀ կառավարության որոշման մշակումը, որով հստակ կսահմանվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը, ինչպես նաև սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները և այլ փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը:
Նախագծով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոտարների համար էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման նոր գործիքակազմերով համալրված հարթակ կստեղծվի, ինչն առավել կդյուրացնի ոչ միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների գրանցման, դրանց դադարեցման գործընթացները, այլև հիմք կդրվի տվյալների նոր թվային բազայի ստեղծման համար:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որպիսի ընթացակարգը և ներկայացվող փաստաթղթերի համար սահմանված պահանջները կարգավորվում են Նախագծով:
Նախագծի կարգավորման ոլորտն ընդգրկում է ոչ միայն էլեկտրոնային եղանակով շրջանառվող փաստաթղթերին ուղղված պարտադիր վավերապայմանները, այլև՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում գրանցվելու և փաստաթղթեր մուտք անելու համար անհրաժեշտ նույնականացման մեխանիզմները, կայքի միջոցով փաստաթղթաշրջանառության (փաստաթղթեր մուտքագրելու, վերբեռնելու, փաստաթղթերի ստուգման և հաստատման, դրանք խմբագրելու, դիմում ներկայացնելու և այլ) իրականացման կարգը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծով կարգավորվում է նաև նախքան որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկի հրապարակումն էլեկտրոնային եղանակով, դրա համընդհանուր հասանելիության ապահովումը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, ինչպես նաև այդ ցանկում առկա տեղեկատվության խմբագրման հնարավորությամբ:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է՝
1) Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050-ի «Բազմապատկենք և հավասարակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը:» մեգանպատակների պահանջներից,
2) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող՝ ցանկի 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ, անշարժ գույքի կադաստրի ներդրում» նպատակ հանդիսացող միջոցառման, 10.2-րդ ենթակետում սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում» միջոցառման ակնկալվող արդյունք հանդիսացող «Օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ Կադաստրի կոմիտեի և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով» միջոցառման պահանջներից:
-
Обсуждалось
04.09.2023 - 19.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 2892
Принт