Добавить в избранное
Находится в Национальном Собрании РА
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ
-
1 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռուբեն Բաբայան 05.09.2023 13:56:53 | «Վաստակավոր կոլեկտիվ» անհեթեթ սովետական հասկացողություն։ Մի ավելացրեք։ | Չի ընդունվել Ինչպես ընդգծվել է Նախագծի հիմնավորումներում՝ առանձին անհատ մասնագետներին շնորհվող պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը բխում է նաև Կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խրախուսման նոր գործիքների ներդրման քաղաքականությունից։ Մասնավորապես, տարբեր ծրագրերով խրախուսվում են սպորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկները, նրանց մարզիչները և այլ մասնագետներ, գիտնականների և ուսուցիչների համար ներդրվել են մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, մշակույթի ոլորտում նույնպես մշակվում է և առաջիկայում քննարկման կներկայացվի հաջողություններ գրանցող մշակույթի գործիչների խրախուսման համակարգ, վերանայվում է ստեղծագործական անձնակազմերի ֆինանսավորման մոտեցումը։ Այս բոլոր գործիքակազմերն ուղղված են հիմնականում մասնագիտական նվաճումների և հաջողությունների խրախուսմանը անհատի մակարդակում՝ ելնելով կոնկրետ գրանցած արդյունքներից։ Միաժամանակ կարևոր է ունենալ նաև հավաքական աշխատանքի, արդյունավետ աշխատող թիմերի խրախուսման համակարգ։ Ներկայումս հավաքական աշխատանքի խրախուսման որևէ այլ գործիքակազմ քան վաստակավոր կոլեկտիվի կոչման շնորհումն է, ըստ էության, չկա, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է չեղարկել Հայաստանի Հանրապետությունում անհատ մասնագետներին շնորհվող պատվավոր կոչումները և նախատեսել միայն հավաքական աշխատանքի և թիմերի խրախուսմանը միտված պատվավոր կոչում: |