Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2023 թվականի N -------   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

 

      Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ՝                                                        Ն. Փաշինյան

 

 

 

 

Հավելված 
ՀՀ  կառավարության 2023 թվականի
_________________ ___-
ի N -Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
 ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը:

2.Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմեր և տնկանյութ ներմուծող և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաշվառվում են հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում:

3.Սույն կարգի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական աշխատանքների, սորտափորձարկումների և անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի վրա:

4.Անձնական օգտագործման համար մշակաբույսերի սերմեր և տնկանյութ կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվել` գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակներին համապատասխան, որի ցանկը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։

 

 

2.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

5.Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են արտադրող կազմակերպության կողմից դրոշմված և պիտակավորված փաթեթներով (տարաներով) սերմերը և տնկանյութը:

6.Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը թույլատրվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար առկա են արտահանող երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված հետևյալ փաստաթղթերը`

1) մշակաբույսերի սերմերի կամ տնկանյութի սորտային պատկանելության և որակական ցուցանիշների հավաստագրեր,

2) բուսասանիտարական հավաստագիր,

3) ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից սերմերի (սոյա (ԱՏԳ ԱԱ  1201 10 000 0), եգիպտացորեն (ԱՏԳ ԱԱ 1005 10), հլածուկ (ԱՏԳ ԱԱ 1205 10 1000), բամբակենի (ԱՏԳ ԱԱ 1207 000 0), շաքարի ճակնդեղ (ԱՏԳ ԱԱ 1209 10 000 0)) կամ տնկանյութի համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ չհանդիսանալու մասին փաստաթուղթ։

7.Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը արգելվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերն ու տնկանյութերը մշակված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N 293-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկում ընդգրկված քիմիական նյութերով։

8.Սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով։

9.Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակները պետական սահմանի անցման կետում ենթարկվում են բուսասանիտարական զննման, ստուգման և (կամ) փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԴՐԱ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

10.Իրացման վայր հասնելուց հետո ներկրողի կողմից մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակներն անմիջապես բեռնաթափվում են և բաժանվում առանձին մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի խմբաքանակների։

11. Փոխադրման ընթացքում վնասված, անընթեռնելի պիտակներով պիտակավորված սերմերն ու տնկանյութը Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանման ենթակա չեն։

12. Իրացման վայրում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից իրականացվում է ստուգում՝ սերմերի և տնկանյութի առանձին փաթեթների պիտակների վրա նշված հերթական համարի համապատասխանությունը սերմերի և տնկանյութի տվյալ խմբաքանակի հավաստագրում (կամ հավաստագրերում) նշված հերթական համարներին պարզելու համար:

13.Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում սերմերի ու տնկանյութի իրացումն արգելվում է։

14.Հայաստանի Հանրապետություն ներկրված մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է նմուշառում` լաբորատոր փորձաքննության նպատակով:

15.Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

16. Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սերմերի և տնկանյութի հավաստագրման կարգերի համաձայն հավաստագրված մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի խմբաքանակները:

17.Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի յուրաքանչյուր խմբաքանակի համար տրվում է հետևյալ փաստաթղթերը`

1) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի հավաստագիր,

2) բուսասանիտարական հավաստագիր:

18.Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիր տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

 

  • Обсуждалось

    01.09.2023 - 18.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3192

Принт