Դեմ եմ նոր օրենքի նախագծին
26.08.2023
Ամեն մեկիդ օվ կփորձի իրականացնել ընդունել կամ իրագործել մակի կայուն զարգացման ծրագրերը ջրի օգտագործման սահմանափակման իմացեք սատկացնելու է ժողովուրդը ձեզ
3 - За
8 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար:
Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։
Ներկա դրությամբ գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N1252-Ն որոշումը, որը վերաբերում է միայն մեխանիկական ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերին և չի կարգավորում մակերևութային ջրային ռեսուրսների հաշվառման գործընթացը։
Առաջնորդվելով սույն հիմնավորման 1-ին կետում նշված Ջրային և Հարկային օրենսգրքերի փոփոխություններով՝ մշակվել են կարգեր տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման համար, որոնք վերաբերում են և՛ մակերևութային, և՛ ստորերկրյա քաղցրահամ ջրերին։
Ներկա դրությամբ արդեն տեղադրված են 512 տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքավորումներ, որոնք միացված չեն ընդհանուր համակարգին կամ հարթակին ու հնարավոր չէ առցանց տարբերակով հաշվառել ջրօգտագործողների փաստացի ջրառը։ Կարգի հաստատումից հետո հնարավոր կլինի տվյալների առցանց փոխանցմամբ ջրաչափիչ սարքավորումները միացնել շրջակա միջավայրի նախարարությունում գործարկվելիք փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին և հաշվառել փաստացի ջրառը։
Կառավարության որոշման սույն նախագծի ընդունմամբ կարգավորվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման գործընթացը։
Սույն կարգի հաստատմամբ կարգավորվելու է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի գործարկման ընդհանուր պահանջները, ներառյալ տեղադրման պայմանները, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից դրանց կնքման գործընթացը և սարքերի միջոցով փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին տվյալների փոխանցման պայմանները։
Կառավարության որոշման սույն նախագծի մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Կառավարության որոշման սույն նախագծի ընդունման արդյունքում կապահովի ջրառի փաստացի ծավալների վերաբերյալ տվյալների օպերատիվ ստացումը և հնարավոր կլինի արագ արձագանքել հայտնաբերված խախտումներին։
Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման արդյունքում հնարավոր է ձևավորել փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչի առկայությունը կարևոր հանգամանք է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագիր 4,10 կետի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» մասին 4-րդ պարբերության 1-ին կետից՝
Обсуждалось
25.08.2023 - 15.09.2023
Тип
Pешение
Область
Охрана природы
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 4103
Принт26.08.2023
Ամեն մեկիդ օվ կփորձի իրականացնել ընդունել կամ իրագործել մակի կայուն զարգացման ծրագրերը ջրի օգտագործման սահմանափակման իմացեք սատկացնելու է ժողովուրդը ձեզ