«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
9 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ
26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-586-Ն օրենքով նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկը լրացվել է նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելով, որպիսի գործողության համար ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-ն որոշմամբ սահմանվել է ծառայության սակագին՝ 5000-10000 ՀՀ դրամ:
««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-229-Ն օրենքով կատարված փոփոխություններով որպես նոտարական գործողություն նախատեսվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը: Նշվածի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-ն որոշման մեջ՝ փոխելով համապատասխան նոտարական գործողության անվանումը և վերանայելու նոտարական գործողության համար սահմանված ծառայության սակագինը:
««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքով կատարված փոփոխություններով «Նոտարիատի մասին» օրենքում սահմանվել է, որ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումին կից դիմողը պետք է կցի նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշմամբ սահմանելու տվյալ նոտարական գործողության վճարի կոնկրետ չափ, որպեսզի հնարավոր լինի ապահովել դիմումին կից համապատասախան գումարի վճարման պահանջի կատարումը:
Գործող կարգավորման կիրառման դեպքում դիմողի համար դիմում ներկայացնելիս պարզ չի լինելու, թե ինչքան պետք է վճարել կատարվելիք ծառայության համար, ինչը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ բոլոր դեպքերում վճարվի ծառայության վճարի նվազագույն չափը: Մինչդեռ, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումների քննարկման և համապատասխան կարգադրության արձակման կամ դրա մերժման դեպքում նոտարը մատուցում է ծառայություն, կատարում փոստային ծախսեր, որի պարագայում սահմանված 5000 դրամը չի կարող փոխհատուցել կատարված աշխատանքը:
Հետևաբար, կատարվելիք փոփոխություններով նախատեսվում է սահմանել նոտարական նշված ծառայության համար ծառայության մեկ սակագին, այն է՝ 10.000 ՀՀ դրամ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության վճար 10.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության սակագնի առաջարկվող չափի որոշման համար հիմք են ընդունվել նոտարի կողմից համանման նոտրական գործողությունների համար արդեն իսկ նախատեսված սակագները, նշված գործերով նոտարի կողմից իրականացվող գործողությունների ծավալը և կատարվելիք հնարավոր ծախսերը, օրինակ կողմերին արձակված կարգադրությունը ուղարկելու հետ կապված փոստային ծախսերը և այլն:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դեպքում ծառայության վճար գանձելու հետ կապված հարցը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներում կարող են լինել ավելացումներ:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը անմիջականորեն չի բխում ռազմավարական որևէ փաստաթղթից, բայց կապված է 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության հետ: 2022-2026 թվականների ռազմավարության Հավելված 2-ով հաստատված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ» վերնագրված ռազմավարական 6-րդ նպատակի 6-րդ գործողության միջոցառումների թվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը: Ի կատարումն նշվածի՝ 2022թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-576-Ն, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-586-Ն և հարակից օրենքների փաթեթը, որի կիրարկումն ապահովելուն է ուղղված նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելու դեպքերում նոտարական գործողության համար ծառայության սակագին սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշման մեջ լրացում կատարելը:
-
Обсуждалось
24.08.2023 - 08.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2158
Принт