«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
13 - За
-
7 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի թիվ ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում.
1. «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` պետական լիազոր մարմին) ղեկավարի տեղակալներ.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի զինվորական ծառայության և պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնների նշանակման և ազատման կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-294 օրենքի 4.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը և կարգավիճակը
1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, և նրանց վրա չեն տարածվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները (վերաբերում է զինվորական տեղակալներին պաշտոնի նշանակման պայմաններին):
4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ, իսկ լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
24.08.2023 - 08.09.2023
-
Тип
Закон
-
Область
Безопасность, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1998
Принт