ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Աբովյան համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5.1-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն և հիմք ընդունելով Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 21-ի արձանագրությունը։
Աբովյան համայնքի խորհրդանիշերը հաստատելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել էր համայնքի խորհրդանիշերի /զինանշանի, դրոշի և օրհներգի/ ստեղծման բաց մրցույթ։
Մրցույթի անցկացման ժամկետ էր սահմանվել մինչև 2023 թվականի օգոստոսի 21-ը։
Զինանշանի և դրոշի մրցույթին մասնակցելու նպատակով դիմել էին թվով 3 (երեք) ստեղծագործող՝ Արման Հակոբյան, Դավիթ Վարդազարյան և Քրիստինե Մաթևոսյան, իսկ օրհներգի մրցույթին մասնակցելու նպատակով դիմել էին թվով 4 (չորս) ստեղծագործող՝ Մամիկոն Բադալյան, Ավետ Բարսեղյան, Դավիթ Վարդազարյան և Գոհար Ֆրանգուլյան։
Աբովյան համայնքի խորհրդանիշերի ստեղծման մրցութային հանձնաժողովը՝ բազմակողմանի և մասնագիտական ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին զինանշանի և դրոշի մրցույթում հաղթող է ճանաչել Արման Հակոբյանի ներկայացրած աշխատանքը, իսկ օրհներգի մրցույթում՝ Ավետ Բարսեղյանի ներկայացրած աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խորհրդանիշերը ներկայացված են համապատասխան հավելվածներով։ Կից ներկայացված է նաև օրհներգի ձայնային/գործիքավորված տարբերակ։
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խորհրդանիշերի մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, ինչպես նաև Աբովյան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություներ չեն առաջանում:
-
Обсуждалось
23.08.2023 - 07.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Культура
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 2520
Принт