Добавить в избранное

Проект принят

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի …………… N… -Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N346 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրից հանել «(վկայագրավորում)» բառը,

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «(վկայագրավորման)» բառը,

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «(վկայագրում)» բառը,

5) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «(վկայագրավորումը)» և «ինչպես նաև կարող է պատվիրվել» բառերը հանել,

6) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«4) շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են` ելնելով շենքերի ու շինությունների պահպանման, հուսալի և անվտանգ շահագործման, վերակառուցման կամ քանդման, բնական աղետների հետևանքների վերացման անհրաժեշտությունից:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    23.08.2023 - 07.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2037

Принт