Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի



1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված կանոններով՝ ի թիվս այլնի, կարգավորվում են նաև սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգման դեպքերը և պայմանները: Հիշյալ կանոնների 139-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բաշխողը պարտավոր է դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, իսկ 2-րդ ենթակետի համաձայն՝ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե սպառողը չունի հիշյալ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ, ընդ որում վերջին դեպքում առկա է բացառություն։ Մասնավորապես, ըստ կանոնների 140-րդ կետի՝ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում կանոնների 139-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցման հարցը լուծվում է վեճը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո: Այն պարագայում, երբ վեճը ծագել է կամ այդ մասին բաշխողը տեղեկացել է կանոնների 139-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցումից հետո, բաշխողը սպառման համակարգի էլեկտրամատակարարումը վերականգնում է վեճի մասին տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Գործնականում լինում են դեպքեր, երբ սպառողը և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող անձը չեն նույնանում և սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի՝ էլեկտրամատակարարումը դադարեցնելու պահանջի դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ համապատասխան հասցեում փաստացի բնակվող և էլեկտրական էներգիան փաստացի սպառող անձը, ով անգամ ունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքներ, զրկվում է էլեկտրամատակարարման՝ հետևաբար նաև համապատասխան տարածքի պատշաճ օգտագործման հնարավորությունից։

2. Կարգավորման նպատակը

Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը:
Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում:

3. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների կարգավորման արդյունավետության մակարդակը՝ լուծելով գործնականում առաջացող վերոնշյալ խնդիրը, ինչի արդյունքում էլեկտրամատակարարումը դադարեցնելու պահանջի դեպքում, սպառման համակարգի տեղակայման տարածքում փաստացի բնակվող և էլեկտրական էներգիան փաստացի սպառող անձը վեճի առկայության պարագայում չի զրկվի իր համար առաջնային նշանակություն ունեցող ծառայության մատակարարումից, հետևաբար նաև համապատասխան տարածքի պատշաճ օգտագործման իր իրավունքից:

 

  • Обсуждалось

    22.08.2023 - 07.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2150

Принт