<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>
-
1 - За
-
3 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինծառայողների պարենային ապահովության կարգում օրենքից բխող փոփոխությունների, ինչպես նաև պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանվել է զինծառայողների պարենային ապահովության կարգը, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել օրենքին կատարվող հղումները համապատասխանեցնել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> 25.11.2017թ. ՀՕ-195-Ն ՀՀ օրենքի 62-րդ հոդվածին, ինչպես նաև նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պարենային ապահովության հետ կապված հարաբերությունների պատշաճ ապահովմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի դրույթների իրացումը ՀՀ կառավարության գործող որոշման մեջ, ինչպես նաև կարագին փոխարինող ապրանքների մասով անձնակազմի մատակարարումների անխափան իրականացումը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
15.12.2017 - 30.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 8424
Принт