В стадии разработки
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծեր
-
1 - За
-
1 - Против
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի համաձայն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որով վերանայվելու են անապահովության գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ:
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես, նոր համակարգում սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են լինելու։
Ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:
-
Обсуждалось
21.08.2023 - 05.09.2023
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2135
Принт