«Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
2 - Против
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար կարող են ներգրավվել անդամ պետությունների այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավելու անդամ պետությունների այլ պետական մարմիններից: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի մասնագետները կամ փորձագետները ներգրավվում են մաքսային մարմնի որոշմամբ, որը ձևակերպվում է այդպիսի օրենսդրությանը համապատասխան:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 198-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից: Մաքսային ստուգման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, նույն օրենքի 211-րդ հոդվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածի հիման վրա՝ մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավմանն առնչվող նորմերը։
Ներկայումս մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված հարցերը կանոնակարգված չեն, ինչը նախատեսվում է նախագծով։
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությանը վերապահվել է միայն մաքսային ստուգման իրականացման ժամանակ այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված կարգի սահմանման իրավասություն, առաջարկվում է մաքսային հսկողության այլ ձևերի իրականացման ժամանակ մասնագետների ներգրավման կարգը ևս սահմանել նախագծով՝ հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային մարմնի և համապատասխան պետական մարմնի միջև տեղեկությունների փոխանակման դրույթները՝ մասնագետների կամ փորձագետների ներգրավման նպատակով․
2) մաքսային մարմինների կողմից համապատասխան որոշման կայացմանն առնչվող դրույթները և որոշման մեջ պարունակվող տեղեկությունները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մաքսային հսկողության իրականացման ընթացքում այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավմանն առնչվող գործընթացները։
-
Обсуждалось
21.08.2023 - 05.09.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1978
Принт