Добавить в избранное
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կոլյա Մկրտչյան 21.08.2023 11:24:01 | Զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին մասնավորապես արական սեռի ներկայացուցիչներին ուժային կառույցներում աշխատանք տրամադրելը նպատակահարմար չէ։ | Չի ընդունվել։ | Հաշվի առնելով, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, ուստի նշված դրույթը նպատակ ունի ապահովելու զինվորական ծառայության անցնելու հիմնական սկզբունքների միատեսակ կիրառությունը: Մասնավորապես, համանման կարգավորումներ են նախատեսված նաև Զինված ուժերում և Ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Այդուհանդերձ, ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար հաշվի են առնվում օրենքով սահմանված մի շարք այլ պահանջներ ևս, որոնց բավարարելու դեպքում միայն անձը կարող է ընդունվել ծառայության: Այսպես, օրինակ՝ առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացին չի կարող անցնել ծառայության ազգային անվտանգության մարմիններում, քանի որ օրենքի համաձայն իր առողջական վիճակով պետք է ունակ լինի կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները, իսկ նշված հանգամանքը ստուգելու համար վերջինս ծառայության ընդունվելիս անցնում է ռազմաբժշկական փորձաքննություն: |