Добавить в избранное

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

«____ » __________________  2023 թ.         N____________-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ`

 

1.Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 111-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացառությամբ՝ գիտահետազոտական, կենսաբանական ուսումնասիրությունների, վերարտադրության, կլիմայավարժեցման, բժշկական, անասնաբուժական, ուսումնական և ցուցադրության նպատակներով վայրի կենդանիներ օգտագործող պետական, գիտահետազոտական, ուսումնական, անասնաբուծական կազմակերպությունների) կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության (այսուհետ՝ Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները,:»,

2)  8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«4) վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին փաստաթուղթ, այդ թվում՝ յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափի, տարածքի զոոհիգիենիկ պայմանների, կենսակերպի համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների առկայության մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրանց իսկությունը փաստող լուսանկարները:»,

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

        «14. Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովին է տրամադրում նաև  Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից (այսուհետ՝ տեսչական մարմին) ստացած՝ տվյալ հայտատուի իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը:»,

5) 17-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով,

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետով՝

«17.1. Լիազորված մարմինը ոչ ուշ քան 60 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցում է Թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ թույլտվության ժամկետի ավարտի վերաբերյալ:»,

7) 18-րդ կետում «20» թիվը փոխարինել «35» թվով,

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով՝

«18․1․ Լիազորված մարմինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացրած գրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Մասնագիտական հանձնաժողովին՝ կից տրամադրելով տեսչական մարմնից   ստացած՝ տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը:

18․2․ Եթե տեսչական մարմնի կողմից տրված՝ տվյալ դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունում առկա են արձանագրված իրավախախտման դեպքեր, Մասնագիտական հանձնաժողովը ոչ ուշ քան 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղում իրականացնում է ուսումնասիրություններ և 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին ներկայացնում մասնագիտական եզրակացություն:

18.3  Լիազորված մարմինը  Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած թերությունների ու անհամապատասխանությունների վերաբերյալ  գրավոր ծանուցում է դիմումատուին՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու և պատասխան գրությամբ դրանց վերացումը փաստող լուսանկարները Լիազորված մարմնին ներկայացնելու անհրաժեշտության մասին:

18.4  Սույն կարգի 18.3-րդ բկետով Սահմանված ժամկետում թերություններն ու անհամապատասխանությունները չվերացնելու և պատասխան գրությամբ Լիազորված մարմնին չներկայացնելու դեպքում, երկարաձգման դիմումը մերժվում է:»,

9) 19-րդ կետում «Լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «, Մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացրած դրական եզրակացության հիման վրա,»  բառերը,

10) 19-րդ կետում «10» թիվը փոխարինել «30» թվով:

11) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

12) 22-րդ կետում «Ծրագրով» բառը փոխարինել «Հայտում կամ հայտին կից փաստաթղթերում» բառերով,

13) 25-րդ կետում «23-րդ» թիվը փոխարինել «24» թվով,

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

«----»----------2023թ.

ք. Երևան

 

  • Обсуждалось

    14.08.2023 - 04.09.2023

  • Тип

    Приказ решение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2585

Принт

Связанные документы / ссылки