Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ
-
1 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Էներէքս» ՓԲԸ 21.08.2023 09:52:15 | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նոր որոշման նախագծի հետ համաձայն ենք, սակայն Բաշխողի կողմից Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանեցնելու պատճառով այդ սպառողները չեն կարողանում օգտվել ազատականացված շուկայի ընձեռած հնարավորություններից և կրում են ֆինանսական վնասներ։ Բաշխողի պատճառով այդ սպառողների վնասը փոխհատուցելու նպատակով առաջարկում ենք․ ԷՄԱ կանոններում ավելացնել նոր՝ 82․1 կետ հետևյալ բովանդակությամբ․ «82․1 ԷՄԱ կանոնների 108․1-րդ կետով սահմանված հաշվառման համալիրները ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանելու դեպքում Երաշխավորված մատակարարը Սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկում է հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության, շուկայի օպերատորի ծառայության և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության սակագների հանրագումարով և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։» | Առաջարկությունը չի ընդունվել։ ՀՀ ՀԾԿՀ 25.12.2019թ. №517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային գործող կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) երաշխավորված մատակարարը (բաշխողը) որևէ պարտադանք չունի ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների և վերջիններիս ենթակառուցվածքից սնվող ենթասպառողների հաշվառքի սարքերը էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների (ԷՀՑ) պահանջներին համապատասխանեցնելու համար։ Միաժամանակ, ԷՄԱ կանոնների 107-րդ կետով նշված ժամկետում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ այլ մատակարար չընտրելու դեպքում այդպիսի պարտավորություն ունեցող սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար երաշխավորված մատակարարին («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) պետք է վճարեն հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով (հանձնաժողովի 29.12.2021թ. №478-Ն որոշմամբ սահմանված է 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն)։ Արդյունքում, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողներն իրենցից անկախ պատճառներով («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սպառած էլեկտրական էներգիայի դիմաց վճարում են ամենաբարձր սակագնով։ Հետևաբար, ԷՄԱ կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ 1) երաշխավորված մատակարարի (բաշխողի) համար պարտավորություն, որպեսզի վերջինս որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների առևտրային հաշվառման համալիրները (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցնի ԷՀՑ կանոնների պահանջներին՝ հանձնաժողովի հետ համաձայնեցված տվյալ ուղղության ներդրումների շրջանակում առաջնահերթ, 2) որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողները նշված պարտավորությունը առևտրային հաշվառման համալիրների ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանացնելու պատճառով չկատարելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարեն ոչ թե հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագնով, այլ համապատասխան լարման համար սահմանված սակագնով։ Հարկ է նաև նշել, որ «Էներէքս» ՓԲԸ-ի առաջարկությամբ տվյալ սպառողների համար այլ՝ ավելի ցածր, սակագնի կիրառումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մյուս սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար կհանգեցնի սակագների ավելացման։ |