Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

2023 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը ևՀայաստանիՀանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) N 1 հավելվածի Ձև 1-ում և Ձև 4-ում «հաշմանդամ է» և Ձև 3-ում «հաշմանդամ»  բառերը փոխարինել «ունի հաշմանդամություն» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) հավելվածի 79-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 783-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 3) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշում 3-ի հավելվածի՝

ա. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով,

բ. 11-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, «հենակներ և պրոթեզներ» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը» N 1151-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 4) հավելվածի 7-րդ կետում «հաշմանդամ հանդիսացող» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 5) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշում 5-ի հավելվածի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով,

2) որոշում 5-ի հավելվածի 2-րդ կետի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «առաջին խմբի հաշմանդամին», «երկրորդ խմբի հաշմանդամին», «երրորդ խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել համապատասխանաբար «առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին», «երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին», «երրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում  ունեցող անձին» բառերով․

3) որոշում 5-ի հավելվածի 3-րդ կետում «կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված այն ծառայողի վրա, որին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման» բառերը փոխարինել  «պատճառով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված այն ծառայողի վրա, որի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի)» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 6) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշում 6-ի 2-րդ կետում «հաշմանդամության խումբը» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերը.

2) որոշում 6-ի N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ  ենթակետերի՝

ա.  «ա» պարբերությունում «1-ին խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել « կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերը,

բ. «բ» պարբերությունում «2-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել  «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը,

գ. «գ» պարբերությունում «3-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել  «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» N 112-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 7) N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ բաժնի 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «

9021-ից

Աջակցող միջոցներ, դրանց պահեստամասեր ու հարակից այլ պարագաներ, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, դրանց պահեստամասեր և հարակից այլ պարագաներ, ձայնաստեղծ սարքեր և ձայնաստեղծ պրոթեզներ, դրանց պահեստամասեր  ու հարակից այլ պարագաներ, աչքի պրոթեզներ դրանց պահեստամասեր  ու հարակից այլ պարագաներ,  լսողական սարքեր, դրանց պահեստամասեր  ու հարակից այլ պարագաներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 8) N 5 հավելվածի Ձև N 1-2-ի 18-րդ կետում, Ձև N 4-2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում և Ձև N 4-3-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 9) N 1 հավելվածի 10-րդ կետում «հաշմանդամների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1213-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 10) 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1211-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 11) 1-ին կետի 1-ին ենթակետում և հավելվածի 5-րդ կետում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 12) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշում 12-ի N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում և N 2 հավելվածի  4-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն» բառերը փոխարինել «զինծառայողի հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշումը (վարչական ակտը)» բառերով․

2) որոշում 12-ի N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետից  և N 2 հավելվածի  4-րդ կետի 2-րդ ենթակետից «պատճատական կապի մասին» բառերից հետո հանել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը

3) որոշում 12-ի N 1 հավելվածի 10-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետում «առաջին խմբի» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով» բառերը,

բ. 4-րդ ենթակետում «երկրորդ խմբի» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերը,

գ. 5-րդ ենթակետում «երրորդ խմբի» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերը․

4) որոշում 12-ի N 1 հավելվածի Ձև 1-ի 1-ին կետում, Ձև 3-ում «հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի» բառերը փոխարինել «հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի)» բառերով․

5) որոշում 12-ի N 1 հավելվածի Ձև 1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետում, Ձև 3-ի 1-ին ենթակետի «անկարողության» բառը փոխարինել «խնդիրների» բառով․

6) որոշում 12-ի N 1 հավելվածի Ձև 2-ի 1-ին կետում «ԲՍՓՀ փորձաքննական ակտի կայացման» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի» բառերով.

7) որոշում 12-ի ամբողջ տեքստից հանել «կամ խեղումը» բառը իր բոլոր հոլովաձևերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 13) N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

1) N 1 հավելվածի Ձև N 6-ով սահմանված Ծանուցման թերթիկի 1-ին ենթակետում՝

ա «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը, 

բ․ «երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 14) N 7 հավելվածով սահմանված՝ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների հարցաշարի 29-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 15) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոխությունները և լրացումը.

1) 8-րդ և 9-րդ կետերում «վնասվածքի» բառից հետո հանել  «կամ խեղման,» և «, խեղման» բառերը։

2) 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառով:

3) 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններում «1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող  զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով,

4) 10-րդ կետում «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժըկորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 16) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և   լրացումը.

1) որոշում 16-ի հավելվածով սահմանված՝  պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի՝

ա. 562-րդ կետում «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ» բառով,

բ. 563-րդ կետում «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐ՝ «e-disability» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ  ԵՎ» բառերը,

 գ. 563-րդ կետի 1-ին ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ», 2-րդ ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել  «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ չՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերով: 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի ՀանրաՖթպետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 17) հավելվածի 122-րդ կետի 19-րդ ենթակետի «ժե» պարբերության մեջ «հաշմանդամների սայլակներ» բառերը փոխարինել «անվասայլակներ» բառով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    11.08.2023 - 28.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2192

Принт