Добавить в избранное
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
12 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռաիսա Գալստյան 19.12.2017 11:43:31 | Օրենքում կատարվող փոփոխությունն, իրոք, տեղին ու անհրաժեշտ է, սակայն անհավասար պայմաններում են հայտնվում միջին մասնագիտական (մանկավարժական) կրթությամբ, համապատասխան ստաժով այն ուսուցիչները, ովքեր տարբեր պատճառներով ստիպված են եղել ազատվել աշխատանքից (բնակավայրի փոփոխություն, ժամերի կրճատում, հիվանդություն և այլն): Նշված անձինք այլևս չեն կարողանում զբաղվել իրենց մասնագիտությամբ, քանի դեռ չեն բավարարում օրենքի պահանջներին: Առաջարկում եմ ավելացնել անցումային դրույթ նաև աշխատել ցանկացող և համապատասխան որակավորում և մանկավարժական (օրինակ՝ 5 տարուց ավելի) ստաժ ունեցող անձանց համար: Տեսչության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ դպրոցներ կարիք ունեն տեխնոլոգիայի, կերպարվեստի, երաժշտության և այլ ուսուցիչների, սակայն պարբերաբար հայտարարված մրցույթները չեն կայանում բարձրագույն կրթությամբ և համապատասխան որակավորմամբ դիմողներ չլինելու պատճառով: Գալստյան Ռաիսա | Չի ընդունվում | Օրենքի նախագծով ներկայացված կարգավորումը վերաբերում է ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին և հնարավորություն է ընձեռում նրանց, նշված ժամկետում, ստանալու մանկավարժական համապատասխան որակավորմամբ բարձրագույն կրթություն՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջարկությունը կհակասի նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝...) սահմանված պահանջներին: Ինչպես նաև 2018-2030 թվականների համար մշակված կրթության պետական զարգացման ծրագիրով նախատեսում է կրթության բովանդակության, կազմակերպման ամբողջական վերանայում: Այս համատեքստում նախատեսվում է նաև իրականացնել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների որակի բարելավում, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացում՝ ապահովելով մանկավարժական մասնագիտությունների ցանկի, ուսուցիչների պատրաստման, որակավորման բնութագրերի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը հանրակրթության ժամանակակից պահանջներին, ուսումնական պրակտիկայի արդյունավետ համակարգի ներդրում, ուստի միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների ընդունումը հանրակրթական ուսումնական հաստատություններ չի համապատասխանում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որդեգրված քաղաքականության իրականացմանը: |
2 | Նվեր Արզունյան 19.12.2017 16:22:09 | «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում եմ լրացնել հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 28-ից 30-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ. 28) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանի հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի և դասագրքերի, էլեկտրոնային պաշարների և ուսուցչի ձեռնարկների գրանցամատյանի ձևաթղթերը և վարման կարգը. 29) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանային հավաքածուի օգտագործման ձևաթուղթը, հաշվառման, պահպանության և վերականգնման կարգը. 30) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը (էլեկտրոնային ռեսուրսները) գործածության երաշխավորելու կարգը:»: Նշված առաջարկության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության կարգը: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը չի տարածվում հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության վրա: | Չի ընդունվում | Ներկայացված առաջարկությունները չեն առնչվում Օրենքի նախագծով ներկայացված կարգավորմանը: |