ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
___ _____________ 2023 թվական N ____
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի.
1) 17–րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
2) 18.1-ին մասում «պետության» բառից հետո լրացնել «և համայնքի» բառերը:
3) 19-րդ մասում «պետությունը» բառից հետո լրացնել «և համայնքը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 10-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 41.3-րդ հոդվածի.
- 2-րդ մասի «ա» կետում «պետական մարմնի» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:
- 2-րդ մասի «գ» կետում, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում «պետական» բառերից հետո լրացնել «և համայնքային» բառերը:
- 5-րդ մասի «ա» կետում «պետության» բառից հետո լրացնել «և համայնքի» բառերը:
- 5-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պետական և համայնքային պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը և համայնքին տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության և համայնքի կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը:»:
Հոդված 4. Օրենքի 41.4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական և համայնքային բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:»:
Հոդված 5. Օրենքի 41.5-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.6-րդ հոդվածով`
«Հոդված 41.6. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծով համայնքի սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը.
- Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի բյուջետային ելքերը (ներառյալ ծախսերը) ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթղթի հավելվածներում ներկայացվում են համայնքի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում են ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում են միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները:
- Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծով ներկայացված ծրագրերի համար համայնքի սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածներում արտացոլվում են`
1) համայնքի հնգամյա զարգացման ծրագրով սահմանված և համայնքի բյուջեի ծրագրերում ներառված ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը.
2) համայնքի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները,
3) համայնքի կողմից իրականացվող ծրագրերի շրջնակներում ներառված միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:»:
Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածում 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18.1-ին և 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 10-րդ կետով, 41.3-րդ, 41.4-րդ և 41.6-րդ հոդվածներով սահմանված դրույթները համայնքների բյուջեների մասով տարածվում են բացառապես 2025 թվականի և դրան հաջորդող տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության Նախագահ
|
Վ. Խաչատուրյան
|
2023 թ. --------------------
Երևան
ՀՕ--------------------Ն
|
|