Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------ 2017 թվականի N ---------------Ն
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
----------------ի N ----Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:
- Հաշվետու եռամսյակի ընթացքում նոտարի կողմից հայտնի դարձած տեղեկությունները հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ հարկային մարմնի սահմանած ձևով:
- Նոտարի կողմից ներկայացվում է հետևյալ տեղեկությունները.
- մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը.
բ. վեջին հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև անհատ ձեռնակատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն).
գ. անձնագրի սերիան, համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման օրը, ամիսը, տարին.
- ժառանգի (ժառանգների)՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը.
բ. հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն.
գ. անձնագրի սերիան, համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման օրը, ամիսը, տարին.
3) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝
ա. գտնվելու վայրը (հասցեն).
բ. տեսակը.
գ. նպատակային նշանակությունը.
դ. արժեքը և (կամ) կադաստրային արժեքը (տեղեկատվության առկայության դեպքում)
4) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող շարժական գույքի (ըստ տեխնիկական անձնագրի կամ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝
ա. մակնիշը.
բ. թողարկման տարեթիվը.
գ. համարանիշը (պետական հաշվառման համարանիշի առկայության դեպքում):
- Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքը մեկից ավելի ժառանգների կողմից ժառանգվելու դեպքում նոտարի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունների հետ միասին ներկայացվում է նաև տեղեկություն՝ այդ գույքում ժառանգների ունեցած բաժնեմասի վերաբերյալ:
- Ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգությունը ընդունելուց հրաժարվելու դեպքում նոտարի կողմից ներկայացվում են սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի տվյալները՝ նշում կատարելով ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ:
-
Обсуждалось
17.02.2017 - 06.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 9925
Принт