Добавить в избранное

««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                                                                                                                                              ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ (ԱՐՏԱԴՐՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասին, 142-րդ հոդվածի 4-րդ մասին և 148-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Սահմանել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման

ԿԱՐԳ
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ (ԱՐՏԱԴՐՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ


 1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 203-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված՝ ազատ տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման նույնականացման, ինչպես նաև Օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ կետին և 214-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների մեջ (այսուհետ՝ պատրաստի արտադրանք) «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանք¬ների նույնականացման հետ կապված հարաբերությունները։
 2. Ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվող ապրանքների նույնականացումը մաքսային մարմիններն իրականացնում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված նույնականացման միջոցների կիրառմամբ։
 3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նույնականացման միջոցները կիրառվում են, եթե ռիսկերի կառավարման համակարգի կողմից առկա է այդպիսի նույնականացման կիրառման ցուցում։
 4. Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 6-րդ բաժնին համապատասխան իրականացվող մաքսային հսկողության արդյունքներով։
 5. Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված ապրանքների հայտարարատուի կամ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի ժամանակ ապրանքների հայտարարատուի կամ վերջիններիս հանձնարարությամբ գործող անձանց (այսուհետ՝ դիմումատու) կողմից այն մաքսային մարմին ներկայացվող դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա, որն իրականացնում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ հսկողությունը։
 6. Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման նպատակներով կիրառվում են Օրենսգրքի 206-րդ կամ 214-րդ հոդվածով նախատեսված նույնականացման եղանակները։
 7. Այն դեպքում, երբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով որպես պատրաստի արտադրանքի հայտարարատու հանդես են գալիս նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հայտարարատուները, ապա որպես սույն կարգի 5-րդ կետում նշված դիմում` հանդիսանում է պատրաստի արտադրանքի ձևակերպման համար հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով մաքսային մարմին ներկայացված մաքսային հայտարարագիրը։
 8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների մաքսային հայտարարագրում ներառված տեղեկությունների հաստատման նպատակով մաքսային հայտարարագրի հետ զուգահեռ մաքսային մարմին են ներկայացվում ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում պատրաստի արտադրանքի ստացման համար օտարերկրյա ապրանքների նկատմամբ արտադրական, տեխնոլոգիական կամ այլ գործընթացներում իրականացված՝ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով կամ Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները։
 9. Որպես սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթեր՝ մաքսային մարմին կարող են ներկայացվել տեխնիկական ստանդարտներ, տեխնոլոգիական ուղեցույցներ, սխեմաներ, բնութագրեր, փորձագիտական եզրակացություններ։
 10. Մաքսային մարմինը, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների նույնականացումն իրականացնում է հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ առկա տեղեկությունների հիման վրա՝ Օրենսգրքով սահմանված՝ պատրաստի արտադրանքի ձևակերպման համար ընտրված մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման համար սահմանված ժամկետներում։
 11. Այն դեպքում, երբ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով պատրաստի արտադրանքի հայտարարատուն և նշված մաքսային ընթացակարգերով օտարերկրյա ապրանքների համար որպես հայտարարատու հանդես եկած անձինք տարբերվում են, ինչպես նաև այն դեպքում, երբ պատրաստի արտադրանքում օտարերկրյա ապրանքների նույնականացումը անձի ցանկությամբ իրականացվում է մինչև «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության ավարտը կամ մինչև օտարերկրյա ապրանքների՝ տվյալ մաքսային ընթացակարգերով ձևակերպումը, ապա մաքսային մարմին է ներկայացվում դիմում՝ սույն կարգի ձև N1-ին համապատասխան՝ մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով։
 12. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան դիմումը կարող է ներկայացվել թղթային եղանակով անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում։
 13. Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
 1) դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ․
 2) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների հայտարարատուի կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից պատրաստի արտադրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցման գործարքների իրականացումը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ, եթե դիմումը չի ներկայացվում ազատ պահեստի տիրապետողի կամ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների հայտարարատուի կողմից․
 3) ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպիչ, շահագործող) կամ ազատ պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը․
 4) պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակի (եղանակների) վերաբերյալ տեղեկություններ․
 5) «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրերի հերթական համարները, ապրանքների հերթական համարները այդպիսի հայտարարագրերում, ապրանքների անվանումները, դրանց մանրամասն տեխնիկական բնութագրերը, քանակները հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, որոնք հնարավորություն կտան ապրանքները նույնականացնել պատրաստի արտադրանքի մեջ․
 6) ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում պատրաստի արտադրանքի ստացման համար օտարերկրյա ապրանքների նկատմամբ արտադրական, տեխնոլոգիական կամ այլ գործընթացներում իրականացված՝ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով կամ Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ․
 7) պատրաստի արտադրանքի անվանումը, տեխնիկական, առևտրային բնութագրերը, քանակությունը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով․
 8) պատրաստի արտադրանքի ստացման նպատակով Եվրասիական տնտեսական միության ապրանքների օգտագործման դեպքում այդպիսի ապրանքների անվանումները, տեխնիկական, առևտրային բնութագրերը, քանակները հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, որոնք հնարավորություն կտան նույնականացնել այդպիսի ապրանքները պատրաստի արտադրանքի մեջ, այդպիսի ապրանքների մաքսային հայտարարագրերի համարները, եթե որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության տարածք նախկինում ներմուծված ապրանքները․
 9) մաքսային մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրվող՝ օտարերկրյա ապրանքների նույնականացման վերաբերյալ եզրակացության գործողության համար խնդրարկվող՝ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված ժամկետը․
 10) ըստ անհրաժեշտության այլ տեղեկություններ։
 14. Այն դեպքում, երբ դիմումը մաքսային մարմին է ներկայացվում մինչև օտարերկրյա ապրանքների՝ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը, ապա սույն կարգի 13-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների փոխարեն դիմումի մեջ նշվում են Օրենսգրքի 106-րդ հոդվածով պահանջվող տեղեկությունները։
 15. Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։
 16. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության արդյունքներով Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով դիմումատուին է տրամադրում պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման վերաբերյալ կամ այդպիսի նույնականացման անհնարին լինելու վերաբերյալ եզրակացություն՝ սույն կարգի ձև N1-ին և N2-ին համապատասխան։
 17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված եզրակացությունը կարող է տրամադրվել դիմումատուի կողմից խնդրարկված՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ կախված արտադրական գործընթացի տևողությունից։
 18. Մաքսային մարմինը սույն կարգի 16-րդ կետով նախատեսված եզրակացությունները տրամադրում է դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը փորձաքննության իրականացման անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել 30 աշխատանքային օրով։
 19. Դիմումի ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին մաքսային մարմինը Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով ծանուցում է դիմումատուին։
 20. Սույն կարգով նախատեսված դիմումը և փաստաթղթերը թերի՝ ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում մաքսային մարմինը Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով ծանուցում է դիմումատուին լրացուցիչ տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին, որի դեպքում սույն կարգի 18-րդ կետով նախատեսված՝ դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պակասող տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի ներկայացման կամ այդպիսի տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստացման օրվանից։
 21. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո դիմումատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի պակասող տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը։
 22. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետում ապրանքների բացթողման մասին որոշումը միաժամանակ համարվում է նաև պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման վերաբերյալ եզրակացություն, իսկ ապրանքների բացթողման մերժումը՝ այդպիսի ապրանքների նույնականացման՝ անհնարին լինելու վերաբերյալ եզրակացություն։
 23. Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման վերաբերյալ եզրակացության մեջ նշվում են՝
 1) դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ․
 2) օտարերկրյա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ (անվանումներ, առևտրային, տեխնիկական բնութագրեր, քանակներ, ԱՏԳ ԱԱ ծածկագրեր)․
 3) պատրաստի արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ՝ (անվանումներ, առևտրային, տեխնիկական բնութագրեր, քանակներ, ԱՏԳ ԱԱ ծածկագրեր)․
 4) Եվրասիական տնտեսական միության ապրանքների օգտագործման դեպքում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններ (անվանումներ, առևտրային, տեխնիկական բնութագրեր, քանակներ, ԱՏԳ ԱԱ ծածկագրեր)․
 5) օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակների վերաբերյալ տեղեկություններ․
 6) եզրակացության գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություններ՝ դիմումատուի կողմից խնդրարկվելու դեպքում։
 24. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության արդյունքներով տրամադրում է պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման՝ անհնարին լինելու վերաբերյալ եզրակացություն հետևյալ դեպքերում՝
 1) դիմումի մեջ ներառված և (կամ) դիմումի հետ զուգահեռ մաքսային մարմին ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունքներով հնարավորություն չեն տալիս նույնականացնել օտարերկրյա ապրանքները պատրաստի արտադրանքում․
 2) պատրաստի արտադրանքն իր բնութագրերով չի համապատասխանում դիմումի մեջ նշված արտադրական տեխնոլոգիական գործընթացին։
 25. Մաքսային մարմինը մերժում է սույն կարգով նախատեսված եզրակացության տրամադրումը հետևյալ դեպքերում՝
 1) մաքսային մարմին չեն ներկայացվել սույն կարգով նախատեսված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման համար․
 2) մաքսային մարմին են ներկայացվել անարժանահավատ կամ կեղծված տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր։
 26. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված՝ եզրակացության տրամադրման մերժումը մաքսային մարմնի կողմից հայտարարատուին է տրամադրվում Համակարգի միջոցով, իսկ մինչև   Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով, նշելով մերժման հիմքերը։

Ձև N1

ԴԻՄՈՒՄ
ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵՋ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ (ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը՝ առկայության դեպքում, ազատ պահեստի տիրապետողի դեպքում նաև՝ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման վկայականի համարը․
_________________________________________________________________________________

 2. Ապրանքների գտնվելու վայրի հասցեն․
_________________________________________________________________________________

 3. Պատրաստի արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ (լրացվում է յուրաքանչյուր ապրանքի համար՝ ըստ տեսակի, մակնիշի, մոդելի, արտիկուլի և այլ բնութագրերի).

 N Ապրանքների անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով Ապրանքների քանակը (հիմնական / լրացուցիչ չափման միավորներով) Ապրանքների մանրամասն տեխնիկական բնութագրերը
 1.
 2.
 …

 4. Պատրաստի արտադրանքի մեջ օգտագործված Եվրասիական տնտեսական միության ապրանքների անվանումները, քանակները, տոկոսային բաժինը պատրաստի արտադրանքում
_________________________________________________________________________________

 5. Պատրաստի արտադրանքի նկատմամբ տիրապետման, տնօրինման և (կամ) օգտագործման հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը, համարը
_________________________________________________________________________________

 6․ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ․

 N Ապրանքների անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով Ապրանքների քանակը (հիմնական / լրացուցիչ չափման միավորներով) Ապրանքների մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) գրանցման համարները (լրացվում է մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների համար)
 1.
 2.
 …

 7. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) ապրանքների նկատմամբ իրականացված (իրականացվող) գործողությունների մանրամասն բնութագիրը․
_________________________________________________________________________________

 8. Պատրաստի արտադրանքի մեջ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը (եղանակները)․
_________________________________________________________________________________

 9. Այլ տեղեկություններ (ըստ անհրաժեշտության)․
_________________________________________________________________________________


 Դիմումատուի (լիազորված անձի)՝

______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)


 Կից փաստաթղթեր՝
 1․ _______________________
 2. _______________________


Ձև N2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵՋ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ (ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. Ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը՝ առկայության դեպքում, ազատ պահեստի տիրապետողի դեպքում նաև՝ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման վկայականի համարը․
_________________________________________________________________________________

 2. Եզրակացության ստացման համար ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________

 3. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքների վերաբերյալ տեղեկություններ․

 N Ապրանքների անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով Ապրանքների քանակը (հիմնական / լրացուցիչ չափման միավորներով) Ապրանքների մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) գրանցման համարները (լրացվում է մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների համար)
 1.
 2.
 …

 4․ Պատրաստի արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ (լրացվում է յուրաքանչյուր ապրանքի համար՝ ըստ տեսակի, մակնիշի, մոդելի, արտիկուլի և այլ բնութագրերի).

N Ապրանքների անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 10 նիշի մակարդակով Ապրանքների քանակը (հիմնական / լրացուցիչ չափման միավորներով) Ապրանքների մանրամասն տեխնիկական բնութագրերը
 1.
 2.
 …

 5. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) ապրանքների նկատմամբ իրականացված (իրականացվող) գործողությունների մանրամասն բնութագիրը․
_________________________________________________________________________________

 6. Պատրաստի արտադրանքի մեջ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակը (եղանակները)․
_________________________________________________________________________________


Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)



Ձև N3

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵՋ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ (ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը՝ առկայության դեպքում, ազատ պահեստի տիրապետողի դեպքում նաև՝ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման վկայականի համարը․
_________________________________________________________________________________

 2. Եզրակացության ստացման համար ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________


 3. Պատրաստի արտադրանքի մեջ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքների նույնականացման՝ հնարավոր չլինելու հիմնավորումները․
_________________________________________________________________________________


Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)

  • Обсуждалось

    09.08.2023 - 24.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1854

Принт