Добавить в избранное

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների տեղափոխման դեպքերում և Կառավարության սահմանած այլ դեպքերում, երբ ապրանքների բացթողման ժամանակ մաքսային մարմիններ չեն կարող ներկայացվել ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հավաստող փաստաթղթերը, հայտարարատուի դիմումի հիման վրա մաքսային մարմինների թույլտվությամբ ապրանքների բացթողումը, բացառությամբ արտահանման կամ ներմուծման համար արգելված ապրանքների, կարող է կատարվել առանց նշված փաստաթղթերի առկայության՝ բացթողումից հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, դրանք ներկայացնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներն ապահովելու պայմանով: Նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով պայմանական բաց թողնված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակի ձեռքբերման համար արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստվում է համապատասխան փաստաթղթերը նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով:                                                                                                                                                                                                                                         Միաժամանակ, ՀՀ կառավարության 16․09․2022թ․ N1427-Ն որոշմամբ սահմանված են տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ապրանքների բացթողումից հետո ներկայացման հնարավորություն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Նշված որոշմամբ նախատեսված դրույթները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով նախատեսվում է սահմանել նախագծով՝ ուժը կորցրած ճանաչելով տվյալ որոշումը։

 Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

 Նախագծով նախատեսվում է սահմանել հայտարարատուի դիմումի հիման վրա ապրանքների բացթողումն առանց համապատասխան փաստաթղթերի իրականացման հնարավորություն՝ այդպիսի փաստաթղթերի հետագայում ներկայացման պայմանով։

  • Обсуждалось

    08.08.2023 - 23.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2081

Принт