2023 թվականի հունիսի 14-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթությունները սահմանող 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Ներկայացվող նախագծի նպատակն է Օրենքով սահմանված պահանջներն արտացոլել «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգում»:
Ներկայացվող լրացման համար հիմք են հանդիսացել նաև 2022-2023 և 2023-2024 ուսումնական տարիների համար նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթությունների իրավունք չունեցող երեխաների ծնողների առջև ծագած խնդիրները. շատ են դեպքերը, երբ մինչև օգոստոս հարթագրման ցանկերի առաջին տասնյակում ընդգրկված երեխաները սեպտեմբերին չեն ներառվում հաստատության սաների համակազմում, քանի որ առաջնահերթության իրավունք ունեցող երեխաների ծնողներն իրենց երեխաների հերթագրումն իրականացնում են ընդհուպ մինչև օգոստոս ամսվա ավարտը: