ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
17 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը գործատուի կողմից ստույգ հաշվառելու պարտավորության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որն իր հերթին կնպաստի օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված՝ աշխատաժամանակի վերաբերյալ նորմերի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: Նախագծով ներկայացված կարգավորումը մշակվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքին համահունչ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Օրենսգրքի իրավանորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական տույժի նպատակը վարչական իրավախախտում կատարած անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելը ու նոր վարչական իրավախախտումները կանխելն է։
Միաժամանակ, վարչական տույժի տեսակները կամ չափերը պետք է համապատասխանեն կատարված վարչական իրավախախտման բնույթին, անհրաժեշտ և համարժեք լինեն Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին հասնելուն։
Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում բազմաթիվ են դեպքերը, երբ գործատուներն աշխատողների օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի հաշվառում չեն իրականացնում, ինչի արդյունքում անհնարին է դառնում ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը պարզելը (արտաժամյա աշխատանքի տևողություն, հանգստյան օրը կատարված աշխատանք), այլ նաև՝ աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը։ Ընդ որում, աշխատաժամանակի հաշվառում չիրականացնելը շատ դեպքերում պայմանավորված է տվյալ խախտման համար Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված «նախազգուշացում» վարչական տույժով, որը ներգործության արդյունավետ միջոց չի հանդիսանում և հիմնականում չի ապահովում այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր նախազգուշացումը, ինչպես նաև՝ չի համապատասխանում կատարված վարչական իրավախախտման բնույթին, անհրաժեշտ և համարժեք չէ աշխատանքային օրենսդրությամբ հետապնդվող նպատակին։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով ներկայացվող լրացումներով՝ սահմանվում է Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով (ներառյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի համապատասխան մասի փոփոխություններով) նախատեսված պահանջով պարտականությունը կատարումն ապահովելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:
- Ակնկալվող արդյունք
Նախագծով ներկայացված լրացումներով նախատեսվում է ապահովել Աշխատանքային օրենսրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով (ներառյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի համապատասխան մասի փոփոխություններով) սահմանված պահանջի կատարումը։
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չեն հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և ուղղված է իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրների լուծմանը։
-
Обсуждалось
08.08.2023 - 24.08.2023
-
Тип
Кодекс
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 3529
Принт