«Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու,ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին » ՀՀ կառավարության որոշումների նախագծերը և «ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ արձանագրային որոշումից, որով նախատեսվել է անտառների կառավարման պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությանը հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառուցվածքում առաջարկվում է ձևավորվել նաև անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականությունն ապահովող (Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն) վարչություն:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունն իրականացվելու է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների աշխատակազմերում առկա հաստիքների հաշվին:
-
Обсуждалось
08.12.2017 - 26.01.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 9765
Принт