В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ ծագել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտություն:
Գործող Որոշմամբ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով տրամադրվող սպորտային նպաստի շահառու են նաև Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները (գործող Որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ և հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետ): Այժմ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչներին՝ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով սպորտային նպաստի տրամադրումը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Որոշման համաձայն սպորտային նպաստ տրամադրվում է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին մասնակցող մեծահասակ և երիտասարդ մարզիկներին, պատանիներին սպորտային նպաստ չի տրամադրվում:
Պետք է կատարել ճշգրտում և հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո եկող «Ներկայացված թվերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ» նախադասությունը դարձնել 7-րդ կետ:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը», ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի առաջացնի:
-
Обсуждалось
08.08.2023 - 29.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2538
Принт