Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն ապահովելու, առկա որոշ բացեր լրացնելու, ՀՀ արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

  • Գլխավոր քարտուղարի պաշտոնը սահմանել որպես քաղաքացիական ծառայության պաշտոն: «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է: Նախագծով առաջարկվում է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը նախատեսել քաղաքացիական որպես ծառայության պաշտոն՝ պետական կառավարման համակարգի միասնականությունն ապահովելու նպատակով:
  • Օրենքը չծանրաբեռնելու նպատակով ուժը կորցած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հաշվի առնելով, որ հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրական ակտում նախատեսված է նախարարի տեղակալի պաշտոնում նշանակումը կարգավորող նորմ:
  • Նախարարության համակարգ բացառիկ դեպքերում գործուղել նաև պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ այլ մարմիններից համապատասխան ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողներ: Հաճախ, ՀՀ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով, բացի վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի մարմիններից՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան ծառայողներ գործուղել նաև այլ մարմիններից, ինչը օրենքում առկա բացի պատճառով գործնականում հնարավոր չի լինում իրականացնել:
  • Օրենքի 10-րդ հոդվածում սահմանել համապատասխան լիազորող նորմեր, ինչի հիման վրա կառավարությունը և վարչապետը լիազորություն կունենան ընդունելու կցորդների, ներկայացուցիչների հաստիքների սահմանման, գործունեության հետ հարաբերությունները կարգավորող որոշումներ։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել օրենքի 10-րդ հոդվածում՝ նախատեսելով համապատասխան նորմեր, որոնց հիման վրա՝ վարչապետի որոշմամբ կսահմանվեն կցորդների, ներկայացուցիչների հաստիքներ, իսկ կառավարության որոշմամբ՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կգործեն ռազմական և առևտրական կցորդներ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում ևս օտարերկրյա պետություններում այլ կցորդների և ներկայացուցիչների ստեղծման, նշանակման, գործունեության կազմակերպման, գործունեության կարգի և իրավական կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն կառավարության որոշմամբ։

  • Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձանց նկատմամբ կիրառելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածով սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձանց սահմանափակումները, այն՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել, դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը և այլն: Սույն առաջարկի ընդունումը պայմանավորված է օրենքը չծանրաբեռնելու, ինչպես «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ:
  • 13-րդ հոդվածում հանել «մինչև» բառերը, հաշվի առնելով, որ օրենքով նախատեսված է ժամկետից շուտ հետ կանչելու վերաբերյալ կարգավորում:

 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

 

 

 

  • Обсуждалось

    07.08.2023 - 28.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2434

Принт