Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
9 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահե Եղոյան 04.08.2023 22:04:03 | Ավելնորդ ժողովրդին թալանելու տարբերակ | Չի ընդունվել: | Մեկնաբանությունը բովանդակային առաջարկ չի պարունակում, ըստ այդմ՝ դրան անդրադարձ չի կատարվում: |
2 | Լիանա Բաբաջանյան 08.08.2023 16:12:18 | Նոտարն ինչպե՞ս է բացահայտելու կողմերի «իրական կամքը»։ Նոտարը կողմերին պարզապես տրամադրում է տվյալ գործարքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն, պարզաբանում գործարքի իրավական հետևանքները, բայց թե իրականում կողմերը նվիրատվության միջոցով ցանկանում են քողարկել օրինակ՝ առուվաճառքի կամ այլ պայմանագրի վերաբերյալ իրենց մտադրությունը նոտարը չի կարող բացահայտել։ Ու ստացվում է, որ նախատեսվող փոփոխությունը կոչված է ոչ թե ռիսկերը զսպելու կամ գործարքի կողմերի շահերը պաշպանելու համար, այլ ընդհակառակը՝ գործարքի կողմին/երի վրա լրացուցիչ անիմաստ գումարային բեռ դնելու։ | Չի ընդունվել: | Նախագծի նպատակը ոչ թե հնարավոր շինծու գործարքների կնքման դեպքերի իսպառ բացառումն է, այն նման ռիսկի հնարավորինս զսպումը՝ հաշվի առնելով անձի իրական կամքի բացահայտման դժվարությունները, միաժամանակ օգտագործելով նաև առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքակազմը: Քննարկվող ռիսկի զսպման գործիքակազմի տիրապետում են նոտարները, որոնց վրա օրենքը դրել է որոշակի պարտավորություններ, որը չունի Կադաստրի կոմիտեն։ Այսպես, նոտարի կողմից անձի իրական կամքի բացահայտումն իրականացվում է գործարքի կողմերին նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը պարզաբանելով և դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը ստուգելով։ Կարևոր է նաև ընդգծել, որ համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի՝ նոտարը ոչ միայն բացահայտում է գործարքի նախագծի բովանդակությունը, այլև մանրամասնորեն գործարքի կողմերին է ներկայացնում նրանց իրավունքներն ու պարտավորությունները, զգուշացնում է նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն։ Նվիրատվության պայմանագիրը ՀՀ կադաստրի կոմիտեում Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևով կնքելու դեպքում Կադաստրի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձը միայն ճանաչում է կողմերի ստորագրության իսկությունը, որը համաձայն «Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի՝ չի բովանդակում գործարքի վավերացման կամ օրենսդրության պահանջներին դրա համապատասխանության հաստատման տարրեր, այլ միայն հաստատում է, որ պայմանագրում ստորագրությունը կատարել է դրանում նշված անձը: Այսպիսով, չբացառելով անձանց կողմից երկկողմ պայմանավորվածությամբ իրական կամքը թաքցնելու հնարավորությունը՝ նախագծի ընդունմամբ առկա օրենsդրական մեխանիզմների շրջանակում հնարավոր կլինի առավել նվազեցնել և զսպել շինծու գործարքների կնքման առկա ռիսկերը։ |
3 | Վահագն Գրիգորյան 12.08.2023 14:53:04 | Էդ նույն հաջողությամբ և նույն պատճառաբանությամբ նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքները ևս տեղափոխեք միմիայն նոտարական վավերացման հարթություն, և որովհետև շատ են լինում կամ կարող են լինել անհամեմատ շատ դեպքեր, երբ փոխառության կամ որևէ այլ պարտավորության ապահովման դեպքում կողմերը կնքում են ոչ, թե փոխառության կամ որևէ այլ գործարքի ապահովման, ասենք՝ գրավի, հիփոթեքի, պայմանագիր, այլ կնքում են ուղղակի առուվաճառքի պայմանագիր։ Ձեր իրավագիտակցությունը Ձեզ ՚ուտի՚, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ | Չի ընդունվել: | Այս փուլում քննարկվում է անշարժ գույքի նվիրատվության գործարքները միայն նոտարական վավերացմամբ կնքելու օրենդրական պահանջի սահմանումը՝ հաշվի առնելով վերջին շրջանում առկա՝ նվիրատվության գործարքների կնքման միջոցով գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու առավել բարձ ռիսկը, որի մասին է վկայում վերջին երեք տարիների ընթացքում նվիրատվության գործարքների քանակի էական աճը։ |