Добавить в избранное

ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում տեխնիկական վերազինման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման նկատմամբ սահմանված օրենսդրական իրավակարգավորումները բավարար ծավալով չեն ներառում բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների, դրանց համալիրների  ճարտարապետահատակագծային և կոնստրուկտիվ արդի լուծումների, ինչպես նաև նմանատիպ հաստատությունների բազմակի կիրառման օրինակելի նախագծերի մասով  (այդ թվում՝ նորմատիվ) պահանջներ, որոնք ենթակա են արդիականացման:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս, բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների մասով ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են.

- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2023 թվականի մայիսի 22-ի «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N263-Ն հրամաննուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն հրամանի,

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանի:

Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների   առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական  արդի լուծումներ:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2023-2024 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2023 թվականի հունվարի 12-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-22/21 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 300 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

2.1Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում.

Հոդված 6.6 «Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... »,

2)  «Քաղաքաշինության մասին» օրենք.

Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները. »,

3) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը»:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ31-03.05-2023 «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:  

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀՇՆ    31-03.05 - 2023  «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

1. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» Հայսատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

 

 

  • Обсуждалось

    01.08.2023 - 16.08.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2290

Принт