Armen Dallakyan
09.08.2023
Հարգելի ԿԳՄՍ նախարարություն Նախագծի տեքստում բացակայում է տարկետման տրամադրման ժամկետը՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Կանխավ շնորհակալություն
5 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ սահմանված Խաչատուր Արմենի Դալլաքյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
Խաչատուր Արմենի Դալլաքյանին ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետով մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տրվել է տարկետում Հոնկոնգի Չինական համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:
Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը նրա ուսումնառության ժամկետի ավարտի հետ և ապահովելու Խ. Դալլաքյանի կրթության իրավունքը՝ հաշվի առնելով համալսարանի կողմից տրված տեղեկանքը՝ ըստ որի նրա ուսումնառության ավարտը նախատեսվում է 2024 թվականի հուլիսին:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Խ. Դալլաքյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Обсуждалось
01.08.2023 - 17.08.2023
Тип
Pешение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2130
Принт09.08.2023
Հարգելի ԿԳՄՍ նախարարություն Նախագծի տեքստում բացակայում է տարկետման տրամադրման ժամկետը՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Կանխավ շնորհակալություն