Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2023 թվականի N ____ -Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 2169-Լ որոշման հավելվածի՝

1) 9.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.2-րդ կետով.«9.2. Սույն կարգի 9.1-ին կետի իմաստով զինծառայողը համարվում է զոհված նաև այն դեպքում, եթե նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով։»․

2)  13-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի) տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին» բառերը փոխարինել «Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը, 9.2-րդ կետի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին անձի ֆունկցիոնալության  գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի) տված որոշումը (վարչական ակտը)» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    27.07.2023 - 14.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2283

Принт