ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» ______ 2023 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը սահմանելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին կետում «կարգը» բառից հետո լրացնել «և նոր կառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցման ընթացակարգը:» բառերով:
2) Որոշման 3-րդ կետում «ղեկավարվում է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով,» բառերը:
3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15-19-րդ կետերով․
«15. Նոր կառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կառուցումը իրականացվում է հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների առկայության դեպքում։
16․ Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը կազմակերպվում են Օպերատորի միջոցներով կամ Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
17.Օպերատորի միջոցներով կառուցված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը իրականացվում է Օպերատորի կողմից և իր միջոցների հաշվին՝ ճանապարհը տնօրինողի հետ կնքված պայմանագրին համապատասխան։
18․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կառուցված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների համար կառուցված դիտահորերի, խրամուղիների և հենասյուների պահպանումը և շահագործումը իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից, իսկ այդ դիտահորերը, խրամուղիները և հենասյուները Օպերատորին տրամադրվում են վարձակալությամբ՝ ճանապարհը տնօրինողի և Օպերատորի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
19.Սույն կարգի 15-րդ կետում նշված առաջարկությունները Օպերատորը պետք է ներկայացնի նոր կառուցվող ճանապարհի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման փուլում՝ կառուցապատողի հետ կնքելով նախնական պայմանագիր:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
26.07.2023 - 10.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство, Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1869
Принт