«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
4 - За
-
2 - Против
Հայաստանի Հանրապետության Վարչապետի 07․04․2023թ․ N388-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսված է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված դեպքերում պատասխանատվության սահմանում «Մաքսային կարգավորման մասին» օրենքով։ Նշված համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ ազգային օպերատորը ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր և օրվա ընթացքում 24 ժամ։ Նույն կետի երկրորդ պարբերության համաձայն՝ նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել նախագծով։
-
Обсуждалось
18.07.2023 - 02.08.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2489
Принт