«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող որևէ շենքի կամ շինության (այսուհետ` շինություն) նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող գրանցվել, եթե ներկայացված չեն կամ գրանցող մարմնում առկա չեն գրանցումը հայցող իրավատիրոջ` այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր (իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջ):
- Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը տարածվում է նաև այն շինությունների վրա, որոնցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ գրանցող մարմնում առկա չեն սեփականությունը հաստատող փաստաթղթեր (բացառությամբ նախկինում պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ), ինչպես նաև պետական գրանցում չստացած նոր ստեղծված շինությունների և սույն օրենքի 36-րդ հոդվածի
2-րդ մասով սահմանված կառուցվող շենքի նկատմամբ կառուցապատողի իրավունքի գրանցման վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
17.07.2023 - 01.08.2023
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 3324
Принт