Добавить в избранное

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փոխադրողը, կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն, պարտավոր են մաքսային մարմիններին ներկայացնել տարանցման հայտարարագիրն ու առկա այլ փաստաթղթերը՝ նույն կետով սահմանված ժամկետներում։ Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ նշանակման մաքսային մարմինը նույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացման պահից 1 ժամվա ընթացքում գրանցում է դրանց ներկայացումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը:
 Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
 Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես՝
 1) փաստաթղթերի գրանցման և գրանցման վերաբերյալ տեղեկատվության՝ հայտարարատուին ուղարկման եղանակը․
 2) փաստաթղթերի գրանցման վերաբերյալ հավաստման ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված մաքսային գործառնությունների ավտոմատացում և մաքսային մարմինների կողմից միասնական կիրառության ապահովում։

  • Обсуждалось

    17.07.2023 - 01.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2255

Принт