Добавить в избранное

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ներկայումս գործող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է դեռևս 2002 թվականի ապրիլի 16-ին: Օրենքի ընդունումից հետո առոողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների: Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունների զգալի մասը ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում կարգավորում է ստացել ոլորտային այլ օրենքների շրջանակներում:  

Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել մշակել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

 

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Կատարվող փոփոխության շրջանակներում Օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաև կենսաբանական մահի հասկացությունը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին տրվում է լիազորություն` սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը:

Օրենքի 6-րդ հոդվածից հանվել են ռեցիպիենտի գրավոր համաձայնության, դրա անհրաժեշտության բացակայության վերաբերյալ դրույթները, քանի որ համապատասխան իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի շրջանակներում:

Բացի այդ, Նախագծում կատարվել են փոփոխություններ` ոլորտը կարգավորող իրավական ակտերում միասնական տերմինաբանության ապահովման նպատակով:

Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները տեխնիկական բնույթի են:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահի հասկացությունը, ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    17.07.2023 - 01.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3291

Принт