Добавить в избранное

В стадии разработки

«ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, համաձայն որի ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, իսկ 4-րդ հոդվածի 8-րդ մասով դադարեցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նապատակով, այն է՝ «Օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում»։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքով ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը։ Նույն օրն ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվել է, որ փրկարար ծառայությունը հանդիսանում է Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին։

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առացել կատարել փոփոխություններ մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման, ինչպես նաև Փրկարար ծառայությունը Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնելու փաստով պայմանավորված՝ ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել առանձին մասնագիտություններով փրկակարական ծառայության անցնելու պահանջները՝ վերոնշյալ նոր ստեղծվող նախարարության և ենթակայության փոփոխությունը նաև ենթաօրենսդրական իրավական ակտերում սահմանելու նպատակով։

Հարկ է նաև արձանագրել, որ ներկայացված Կառավարության որոշման Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված իրավակարագավորումների պահանջները։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

 

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    17.07.2023 - 01.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3455

Принт