Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 74-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան ԱԱՀ վճարողների կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման համար օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով կատարում են ձեռքբերումների (այդ թվում` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով) ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ (պակասեցումներ): Միաժամանակ, օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները

Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի մասով սահմանված են այն դեպքերը, երբ պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցումներ կատարելու համար սահմանված են սահմանափակումներ):

Թեթև մարդատար ավտոմեքենաների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով հաշվանցում (պակասեցում) կատարելու սահմանափակումներ սահմանված են օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով: Մասնավորապես, նույն մասի`

- 8-րդ կետին համապատասխան` ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում, եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Միաժամանակ, նույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում,

- 10-րդ կետին համապատասխան` ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:

Նախագծով անհրաժեշտություն է առաջացել ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու մասով նախատեսել սահմանափակում նաև ՀՀ տարածք ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարների մասով և այդ սահմանափակումը չկիրառել թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր հանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների համար վճարված ԱԱՀ-ի գումարների մասով:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) ԱԱՀ վճարողների կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարների մասով: Ընդ որում, նշված սահմանափակման կիրառման մասով նախատեսվել է բացառություն` սահմանելով, որ այն կետի կարգավորումները կիրառելի չեն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում,

2) օրենքն ուժի մեջ է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից,

3) նախագծով առաջարկվող ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չկատարելու դրույթը կիրառվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումն է:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխութ­յուններ չի նախատեսվում

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) սահմանափակմամբ հնարավորինս կրճատել ԱԱՀ-ի գումարների պետական բյուջեից փոխհատուցման մասով չհիմնավորված դեպքերը:

  • Обсуждалось

    10.07.2023 - 25.07.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6267

Принт

Предложения

Սերգեյ Կարապետյան

24.07.2023

Նախագիծը ավտոներկրողների դաշտը կտանի մոնոպոլիզացման․ խոշոր դիստրիբյուտրներն ու դիլլերները գերշահույթով կաշխատեն, իսկ այն կազմակերպությունները, որոնք դիստրիբյուտոր չեն, ներմուծում և արտահանում են կամ տեղում վաճառում, բնականաբար կվերանայեն գները։ Արդյունքում ողջ հարկային բեռը կկրեն սպառողները։

Marine Budaghyan

24.07.2023

Եթե նախագծի նպատակը ԱԱՀ-ի անհիմն վերադարձը կանխելն է, միգուցե այնպիսի վարչարարություն իրականացնեիք, որով կկարողանայիք շուկան մաքրել ոչ օրիանապահ հարկատուներից, այլ ոչ թե «թացը խառնել չորի հետ»։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

22.07.2023

Համաձայն նախագծի հարկ վճարողը ՀՀ տարածք ներմուծված մեքենայի համար ԱԱՀ -է վճարելու մաքսային մարմիններին և ՀՀ տարածքում օտարման դեպքում ևս ԱԱՀ է հաշվարկելու և վճարելու, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունք չի ունենալու։ Այսինքն` ստացվում է, որ նույն մեքենայի համար երկու անգամ ԱԱՀ է հաշվարկվելու, որը չի բխում հարկային օրենսգրքի և ԱԱՀ-ի տրամաբանությունից։

Узнать больше