Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մշակել, սահմանված կարգով շրջանառել և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքներում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր արձակելու լիազորություններին և հիշյալ ակտերին առնչվող այլ կարգավորումներին վերաբերող՝ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթներով պայմանավորված փոփոխություններ և լրացումներ այն հաշվով, որպեսզի մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը դրանք ուժի մեջ մտած լինեն:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:  Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունը կանոնակարգող մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ հոդվածի հիմքով, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

Որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են այս կամ այն իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց նախաբանում նշում պարունակելու, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում ակտը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ոստիկանության կողմից նախապատրաստվել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության կողմից:

 

 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    04.12.2017 - 19.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Безопасность, Уголовное законодательство, Уголовный процесс, Гражданский процесс

  • Министерство

    Полиция

Общественное обсуждение

04.12.2017 18:57

press@police.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10410

Принт