Добавить в избранное

«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սպա­ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ­մա­­կան նշանակության այլ նյութա­տեխ­նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի պահանջների համաձայն ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպա­ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ­մա­­կան նշանակության այլ նյութա­տեխ­նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 04.10.2022թ. N 1145-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում` հաստատում է սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը: Նախկինում նշված  հարաբերությունները կարգավորվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Միաժամանակ, նշված գործընթացը առավել խմբավորված և հստակ սահմանելու համար անհրաժեշտություն է առաջացել Պաշտպանության նախարարությունում մշակել և գործողության մեջ դնել նոր կարգ, որի արդյունքում կկարգավորվի գործընթացի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հե­տա­գա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Обсуждалось

    03.07.2023 - 18.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2621

Принт