Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
2 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավական ակտում առկա են իրավակարգավորումներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել տվյալ ոլորտի ներկայումս գործող իրավական կարգավորումներին, մասնավորապես ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և ներկայումս լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշմամբ սահմանված կարգով, 9-րդ կետում առաջարկվող փոփոխությունը կապված է «Ընտրված փորձարկման լաբորատորիաները» դրույթի հետ: Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն լաբորատորիաները ոչ թե ընտրվում են այլ նշանակվում են։ Մնացած դրույթներում կատարվող փոփոխությունները, ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն, վերաբերում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթներին։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է մի շարք դրույթներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրության համատեքստին:
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոմտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոմտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ մի շարք դրույթներում սահմանված նորմերը կփոփոխվեն և համահունչ կլինեն գործող օրենսդրությանը:
-
Обсуждалось
03.07.2023 - 20.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3605
Принт