Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
2 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատվել է ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը (այսուհետ՝ Կարգ)։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը
Կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով՝
- հստակեցվել են Կարգով նախատեսված՝ իրազեկման և փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթները,
- հստակեցվել են լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին դիմումի մերժման հիմքերը, հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու ժամկետը,
- իրավական որոշակիության ապահովման նպատակով նախատեսվել է դրույթ առ այն, որ կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում),
- հանվել են ըստ էության կրկնվող գործընթացներ,
- տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։
3․ Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ջրային ոլորտում լիցենզավորման գործընթացի առավել արդյունավետ իրականացումը։
-
Обсуждалось
03.07.2023 - 18.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Публичная служба
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2445
Принт