Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց զարգացման ապահովման համար:

Ռազմավարությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների նախորդ ծրագրերի շարունակությունն է և նախորդների ձեռքբերումներիհիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով իրավունքի բնագավառի ժամանակակից զարգացումները, ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, սահմանում է՝ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ընդհանուր նպատակը, ուղղությունները և առաջիկա հինգ տարիների համար այդ ուղղություններից յուրաքանչյուրով սահմանված ռազմավարական նպատակները, դրանց ուղենիշերը և ռազմավարության իրագործմամբ ակնկալվող վերջնարդյունքները, որոնց ցանկանում է հասնելԿառավարությունը հանրության համար:

Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Գործողությունների ծրագրով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղենիշերից բխող որոշակի միջոցառումներ և ձեռնարկվելիք գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների ու դրանց համապատասխան որակական կամ քանակական չափելի ցուցանիշների նախատեսմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նշումով:

  • Обсуждалось

    04.12.2017 - 19.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15984

Принт

Предложения

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 7.1.1.2.1. միջոցառման 1-ին գործողության «www.e-draft.am կայքը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ապահովելով կայքի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի հիման վրա (WCAG)» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 36 (2), https://goo.gl/rTpaKX/:

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 6.3.1.1.10. միջոցառաման 1-ին գործողության «չափանիշների ուսումնասիրություն» բառերից հետո լրացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների հիման վրա» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3-ը, https://goo.gl/ZY9Dv2/։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 3.1.4.1.1. միջոցառման 2-րդ գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար դատարանների շենքերի մատչելիությունը, մշակել գործողությունների ժամանակացույց և վերացնել ուսումնասիրության արդյունքում արձանագրված արգելքները՝ ըստ ժամանակացույցի»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 16 (4), https://goo.gl/rTpaKX/:

Узнать больше