-
4 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հարություն Ուստակատարան 30.06.2023 22:46:04 | Հստակ չի առավել էժան էլեկտրաէներգիան որտեղից պիտի ձեռք բերվի ատոմակայանի՞ց, եթե այո ապա նորմալ է, եթե վերկանգնվող՝ արևային էներգիա արտադրողներից, սակագինը պարտադրելով, որ իջեցնեն տնտեսավրողները, ապա շատ վատ է։ Քանզի վերջնական սպառողին լավություն անելու համար չի կարելի վնասել բիզնեսի գործունեությանը նա մանավանդ վերականգնվող՝ այսինքն կանանչ էներգիայի արտադրությանը, նաև դրանով վնաս հասցնելով էներգետիկ անկախությանը հետևաբար ազգային անվտանգությանը։ Առաջարկ Հստակեցնել առավել էժան էլեկտրական էներգիայի աղբյուրը։ | «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.12.2019թ. N516Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան ձեռք է բերում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի տարբեր բաղադրիչներից, այն է՝ ինչպես կարգավորվող սակագներով գործող կայաններից («Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ից), այնպես էլ մրցակցային պայմաններով գործող կայաններից, իսկ հաշվեկշռվելու դեպքում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողից՝ հաշվեկշռման առավելագոյն սակագնով։ Ներկայացված նախագիծը վերաբերում է էլեկտրական էներգիայի ձեռք բերմանը մրցակցային պայմաններով գործող կայաններից, ինչպիսիք են ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքը լրացած փոքր հիդրոէլեկտրակայանները, այնպես էլ առանց գնման երաշխիքի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանները: Նշված կայանների պարագայում խոսք չի կարող լինել առավել ցածր գին պարտադրելու վերաբերյալ, քանի որ դրանք, ինչպես արդեն նշվեց, գործում են մրցակցային պայմաններով և իրենք են առաջարկում իրենց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գինը։ Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկվող նախագծի ընդունմամբ ՀՀ-ում կանաչ էներգիայի զարգացմանը և դրանով նաև էներգետիկ անկախությանը վնաս հասցնելու մասին խոսք լինել չի կարող։ |