Добавить в избранное

Проект не принят

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը  Հայաստանի Հանրապետության տարածքում կամ «ԱՄ» դոմենային տիրույթում,  իսկ նման արգելված գործունեության իրականացումը համարվում է ՀՀ տարածքում առանց լիցենզիայի ինտերնետ շահումով խաղի կազմակերպում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի մասնակցության հնարավորության և (կամ) հասանելիության  արգելափակման կարգը :

Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի/կամ աշխատանքայի խմբի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա: Աշխատանքային խբին/հանձնաժողովի կազմը, իրավասությունները սահմանում է Կառավարությունը:

Սույն հոդվածի 3-րդ մասի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի համապատասխան  լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է օենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում։

  • Обсуждалось

    26.06.2023 - 11.07.2023

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2261

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Տիգրան Ստեփանյան

28.06.2023

Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Առաջարկ։ Լիցենզիա չտրամադրել այլևս, իսկ ներկա Լիցենզիա ունեցողների ժամկետը չերկարացնել այսուհետ, կամ սահամանել մաքսիմում 5 տարի, որից հետո արգելված է լինելու այս գործունեությունը ՀՀ-ում։

Узнать больше