ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրմամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման կիրառման ընթացքում անհրաժեշտություն առաջացավ որոշ գործընթացներ հստակեցնել և սահմանել ժամկետներ, ինչպես նաև կարգում ամբողջությամբ վերանայել կրթաթոշակի տրամադրման գաղափարախոսությունը և կիրառումը: Նախագծով նախատեսվել են ժամկետներ ուսումնական հաստատությունների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսանողների անվճար և վճարովի համակարգում ուսումնառելու և կրթաթոշակ ստանալու վերաբերյալ համապատասխան նշում անելու պահանջներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողների` 4650 դրամ:
Ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ոչ առաջադիմության խթանմանը, ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է կառավարության ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով։
Սույն որոշման նախագծով սահմանվել է կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցում, մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատել կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություներով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ, հետևյալ չափով.
ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, իսկ ով կունենա գերազանց առաջադիմություն՝ լրացուցիչ կտրամադրվի ևս 5000 (հինգ հազար) դրամ կրթաթոշակ:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սոցալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմություն դեպքում կտրամադրվի կրթաթոշակ 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամի չափով:
Նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը շրջանառվում է համատեղ, սույն որոշման նախագծի հետ միասին:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոգրյալով պայմանավորված կարիք է առաջացել բավականաչափ փոփոխութուններ կատարել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է հավելվածը խմբագրել նոր բովանդակությամբ և հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու նոր կարգ, որով լուծում է տրվում նաև այդ գործընթացում առաջացած մի շարք խնդիրների:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, աշխատակիցները:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրամն նոր պայմաններ ու չափեր, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը, ինչպես նաև կկարգավորվեն մինչ այս առաջացած խնդիրները և հնարավորություն կստեղծվի ցանկացած պահի Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ստանալ տեղեկատվություն անվճար և վճարովի համակարգում սովորողների և կրթաթոշակ ստացողների վերաբերյալ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխի 3-րդ պարբերության 1-ին ենթակետից ըստ, որի ուսումնական հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրման, ուսուցանվող մասնագիտությունների տեղաբաշխման ռացիոնալացման, ինչպես նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ընդգրկված սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիության բարձրացման արդյունքում կբարձրանա գրավչությունը, որը իր հերթին կխթանի ուսանողների բարձր առաջադիմության ձգտմանը և աշխատաշուկայի պահանջների բավարարմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
23.06.2023 - 08.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2469
Принт