«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) <Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար> շինարարական նորմերում մասնակի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրատվությամբ նախագծվող մեծ թվով նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներառականության ապահովման և դրանցում հաշմանդամություն ունեցող անձանց համար (սանիտարահիգիենիկ սենքերում) մատչելիության միջոցառումների նախատեսման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային նշանակության այլ հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի նմանատիպ հարմարեցման ու արդի նորմերին համապատասխանեցման պահանջով, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N1902-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարմամբ :
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) շինարարական նորմերի 5.7.1 և 5.7.2 կետերի գոյություն ունեցող կարգավորումները միանշանակ չեն, առաջացնում են տարընկալում հասարակական նշանակության օբյեկտներում, և մասնավորապես մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր հարկաբաժիններում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարահիգիենիկ սենքերի՝ սանհանգույցների նախատեսման մասով:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) շինարարական նորմերի 5.7.1 և 5.7.2 կետերի ձևակերպումները վերանայվել են և համապատասխանեցվել արդի պահանջներին՝ ամրագրելով հստակ կարգավորումներ հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պայմանները: Խնդիրը հատկապես կարևորվում է ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին 2021-2026թթ ընթացքում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման/վերակառուցման խնդիրների համատեքստում:
Կարգավորումը մասնակի է՝ կրում է իրավիճակային բնույթ՝ հաշվի առնելով մեծածավալ և ծախսատար նմանատիպ շինարարական ծրագրերի նախագծման կամ կառուցապատման մեկնարկի փուլում հնարավոր նախագծային փոփոխությունների կատարման սեղմ ժամկետները: Ուստի փոփոխությունը գնահատվում է, որպես հրատապ:
Հարկ է նշել, որ նախագծի հիմքում դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N25-Ն հրամանով հաստատված < ՀՇՆ 31-03.04-2022 <Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր> ՀՀ շինարարական նորմերի 74-րդ կետի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» ՀՀ շինարարական նորմերի 43-րդ կետի համանման կարգավորումները և այլն:
<ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 39
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.
- սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները:
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում
հավելված 1
3-րդ մասի 7-րդ կետ
քաղաքաշինական միջավայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում
13-րդ մաս
Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝
1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :
-
Обсуждалось
21.06.2023 - 06.07.2023
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2521
Принт