Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի ընդունմամբ և ի կատարումն Վարչապետի 25.05.2023 թ․ թիվ 558-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 10-րդ կետի։    

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքով ընդլայնվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  թիվ 141-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։

Ըստ այդմ, անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  թիվ 141-Ն որոշման մեջ։

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով նախատեսվում է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ այն համապատասխանեցնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։ 

  Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում կատարել  լրացում, ըստ որի՝ պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ,

2) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։

4. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտները չեն փոխվի, իսկ ծախսերը կավելանան։

Ըստ Պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների՝ ներկայումս օրենքով սահմանված կարգով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած և զինվորական կենսաթոշակի իրավունք չունեցող կամ զինծառայող չհանդիսացող անձանց թիվը կազմում է շուրջ 5000:

 Այս դեպքում լրացուցիչ ծախսը 2023 թվականին կկազմի առավելագույնը շուրջ 175 մլն դրամ (5000 (անձանց թիվ) x 5000 (դրամ)x 7(ամիս))։

Միաժամանակ, մինչ այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարություն է դիմել «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված, զինվորական կենսաթոշակի իրավունք չունեցող  1 անձ։ Այս դեպքում 2023 թվականին կկազմի ծախսը կկազմի տարեկան շուրջ 105.000 դրամ (15000 (դրամ)x 7 (ամիս))։

  • Обсуждалось

    21.06.2023 - 07.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2564

Принт