"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
29.06.2023
9. ՄԺԾԾ հայտի քննարկման արդյունքում վեր հանվեցին դրա լրացման մեթոդական ցուցումներից հետեւյալ շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ ներկայացում են նաև համապատասխան առաջարկություններ․ 1) Հայտն ամբողջությամբ կազմված է ՀՀ ֆիննախի ցուցումներից էական շեղումներով, այդ թվում՝ չեն առանձնացվել և լրացվել հետևայալ բաժինները. ռազմավարության ընդհանուր նկարագրությունը, իրականացվող բյուջետային ծրագրերը և միջոցառումները, ծրագրերն ըստ միջոցառումների, ընթացիկ ծրագրերը, նոր նախաձեռնությունները, ծրագրերի գծով վերջնական արդյունքների ցուցանիշները, արդյունքային (կատարողական) ցուցանիշները, հավելված N 5. Բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերը՝ վարչատարածքային բաժանմամբ (ըստ վարչական շրջանների), հավելված N 6. հայտատու մարմնի և դրա ենթակա կազմակերպությունների ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների), Հավելված N 7. Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի, դրամաշնորհների, ինչպես նաև հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվին իրականացվելիք ծրագրերը, և այլն: 2) Հայտի իբրև ռազմավարական մասը ներկայացված բաժինը՝ «Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները» բաժնում լրացված էր էական հետևյալ բացթողումներով. 1) հայտում բացակայում էին միջնաժամկետ նախորդ ժամանակահատվածի՝ 2023-2025 թթ., 2022 թ. բյուջեի կատարման արդյունքների և 2023 թ, բյուջեի կատարման ընթացքի մասին համառոտ վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը, որոնք հիմք պետք է հանդիսանային նոր Հայտի լրացման համար, 2) այդ բաժնում սահմանված է, որ. «Երևան քաղաքի 2024-2026թթ. համար նախանշված ծրագրերի իրականացումը խարսխվելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու 27 հիմնախնդիրներ, որոնք ըստ էության Երևանի քաղաքապետարանի հիմնական գործառույթներն են, 3) այդ բաժնում բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված նպատակներին ու ուղենիշներին, ինչպիսիք են. Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի կատարման և Երևանի զարգացման 2023 թ. զարգացման ծրագրի կատարման ընթացքի արդյունքները և այդ հիման վրա վեր հանված հիմնախնդիրները, Հայաստանի կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը, ԵՄ և Հայաստանի մջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները՝ բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2023 օրակարգով» նախանշված կայուն զարգացման բոլոր փոխկապակցված նպատակներին որոնց էլ հղում պետք է կատարվեր Հայտում), ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, Հայտում որպես կարևորագույն թիրախ չի նախատեսված համագործակցությունը հանրային, գործարար հատվածների և ՔՀԿ-ների հետ, ինչը սահմանված է վերոհիշյալ ծրագրով, Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ», «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման ծրագիրը», Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորություն» դրամաշնորհային ծրագիրը, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրը, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միությանհարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրերը, և այլն: 3) Հայտի «Ծախսային գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում» բաժինը բոլորովին լրացված չէր, 4) Հայտում լրացված չէր «Պարտադիր և հայեցողական ծախսերը» բաժինը, 5) Հայտի «Ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտները» բաժինը լրացված չէ, մինչդեռ Երևանի զարգացման ծրագրերով նախատեսված են այդպիսի եկամուտների առաջացում, 6) Հայտի «Արտաքին աղբյուրներից՝ պետական բյուջե ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրերը/միջոցառումները» բաժինը նույնպես լրացված չէ, 7) Հայտի «Տարածքային զարգացման առնչվող ծրագրերը/միջոցառումները» բաժինը լրացված չէ (չկա Երևան քաղաքի վարչական շրջանների վերաբերյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն), 8) Հայտի «ՄԺԾԾ ժամանակահատվածում ֆինանսական պահանջների ամփոփում» բաժինը նույնպես լրացված չէ: 9) Շատ անփույթ ու կիսատ է լրացված Հայտի հետևյալ մասերը. Բյուջետային ծրագրերում կատարվող հիմնական փոփոխությունները Կապիտալ բնույթի հիմնական միջոցառումները, Ֆինանսական ակտիվների կառավարմանն առնչվող միջոցառումները, մինչդեռ Հայտի տեքստում նկարագրված են այդպիսի ծախսերի մասին տեղեկատվություն, 10) Լուրջ բացթողումներ կան Հայտը ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու գործում: Դա ամբողջությամբ հակասում է «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումներին, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթներին. 10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների: (հոդված 39, մաս 10): 11) Ողջ հայտի մեջ այդպես էլ չգտանք Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքների, կատարողկան ցուցանիշների մասին որևէ մի նշում: Այդ պայմաններում անհնարին է լինելու գնահատել Հայտով նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու ներառականությունը: