ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի (Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) 2-րդ մասի պահանջների համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բխող իրավական ակտը ընդունվում է Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկտեում, որը սահմանվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ:
Օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Կոորդինատային համակարգ, ինչպես նաև քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների և հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 791-Ն որոշման մեջ, որով գործող որոշումը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն համապատասխանեցվում է Օրենքի պահանջներին, արդյունքում Նախագծով սահմանվում է կոորդինատային և բարձունքային միասնական պետական համակարգերի, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը: Նոր խմբագրությամբ շարադրված որոշման նախաբանում որպես լիազորող նորմ հղում է կատարվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Նախագծի որոշման 2-րդ կետում կատարվող փոփոխությունը պայմանավորված է 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով:
Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշումը: Օրենքի 3-րդ հոդվածի պահանջների համաձայն
գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ նշանակության դասակարգմամբ պետական նշանակության քարտեզագրական աշխատանքների շարքին է դասվում տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը:
Նախագծով սահմանվում է, որ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատները, ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, բազային քարտեզագրական շերտերը օգտագործման համար բաց են և հասանելի:
Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում, որպես պետական բարձունքային համակարգ, ենթակա է կիրառման Բալթյան-77 բարձունքային համակարգը (БСВ-77):
Նախագծով սահմանվում է Պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում ՀՀ պետական տեղագրական քարտեզների մասշտաբային շարքը:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Ուժը կորցրած ճանաչված «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի հիման վրա ընդունված և ներկայումս գործող ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 791-Ն որոշման համապատասխանեցումը օրենսդրության պահանջներին:
- Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման պահանջներից:
-
Обсуждалось
20.06.2023 - 05.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 2652
Принт