«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը
-
3 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
---- -------- 2017 Թ. ՀՄ. ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի՝ ՀՄ. 203 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի՝ ՀՄ. 1579-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի՝ ՀՄ. 1610-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի:
- Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնադրությունը՝ ըստ 1-ին հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կառուցվածքը` ըստ 2-րդ հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը՝ ըստ 3-րդ հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության լեզվի բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեն:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմը:
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեի աշխատողների թիվը.
2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը, ինչպես նաև խորհրդի հետ համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
3) կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության վերակազմակերպման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեին:
- ՀայաստանիՀանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» հմ. 203 որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
- ՀայաստանիՀանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» հմ. 1579-Ն որոշման 2-րդ հավելվածի՝
1) 2-րդ` «Առանձնացված ստորաբաժանումներ» գլխի` 2-րդ բաժնից հանել «Լեզվի պետական տեսչություն» բառերը.
2) 3-րդ բաժինը լրացնել «Լեզվի պետական կոմիտե» բառերով:
- Ուժը կորցրած ճամաչել«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի հմ.1610-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. Երևան |
|
Հավելված հմ.1
ՀՀ Կառավարության 2017 թվականի
…… …….-ի հմ. ……… որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՀայաստանիՀանրապետությանկրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է լեզվի բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
- Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
- Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
- Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:
- Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեիհայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ, ինչպես նաև առանձին հաշվեկշիռ:
- Կոմիտեիանվանումնէ`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտե,
2) ռուսերեն` Государственный комитет по языку министерства образования и науки Республики Армения,
3) անգլերեն` State Language Committee under the ministry of education and science
of Republic of Armenia:
- Կոմիտեիգտնվելուվայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կիևյան 16:
- Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեինախագահիտեղակալից, կոմիտեի աշխատակազմից:
- 9. Կոմիտեիհամակարգն ընդգրկումէ կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, խորհրդակցական մարմինները:
- ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կոմիտեինպատակներնու խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության, գնահատման և զարգացման միտումների հիման վրա լեզվական օրենսդրության կատարելագործումը.
3) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` գրական հայերենի կանոնարկման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործառության ապահովումը.
5) Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի ապահովումը.
6) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի տարածմանն ու զարգացմանը նպաստելը:
III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Կոմիտենիրնպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը:
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում վերահսկում է`
ա. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը ապահովելու պահանջի կատարումը.
բ. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելու պահանջի կատարումը.
գ. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը ապահովելու պահանջի կատարումը.
դ. Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.
ե. Պաշտոնատար անձանց հայերենին տիրապետելու և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին տիրապետելու պահանջների կատարումը:
3) Աջակցում է`
ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը.
բ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենը լինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պաշտոնական խոսքում գրական հայերենի անաղարտությունը ապահովելու պահանջների կատարմանը.
գ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը:
4) Ապահովում է`
ա. գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող իրավական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը.
բ. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հայոց լեզվի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն ձևավորելու և դրանք` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը:
5) Իրականացնում է`
ա. լեզվաքարոզչություն, պետական լեզվի սոցիալ-լեզվաբանական հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ, վերլուծություններ, գնահատումներ, ինչպես նաև կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ և այլն.
բ. քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկում.
գ. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համանման կազմակերպությունների հետ համագործակցություն, փոխադարձ այցելություններ և փորձի փոխանակում:
6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական պատասխանատվության միջոց կիրառելու համար նախապատրաստում և սահմանված կարգով քննության է ներկայացնում լեզվի բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերը:
7) Լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման և կիրառման, անձնանունների, հայրանունների և ազգանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ:
8) Պարբերաբար անցկացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, հարցումներ, սոցիոլոգիական հետազոտություններ` պարզելու համար հասարակության զանազան խավերի դիրքորոշումը տարբեր ոլորտներում պետական լեզվի գործառության և լեզվավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կազմում, մշակում և հրատարակում է մեթոդատեղեկատվական նյութեր արդի լեզվավիճակի վերաբերյալ:
9) Համագործակցում է պետական լեզվական քաղաքականություն իրականացնող այլ մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների հետ:
10) Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի տարեկան աշխատանքային ծրագրի և հաշվետվության նախագծերը:
11) Նպաստում է`
ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը.
բ. ոչ հայախոսների համար համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:
III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ:
- Կոմիտեի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:
- Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
- Կոմիտեի նախագահն ապահովում է կոմիտեի առջև դրված խնդիրների լուծումը, գործառույթների իրականացումը և պատասխանատու է լեզվի բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար:
- Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:
- Կոմիտեի նախագահին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանաշխատակազմը:
- Կոմիտեի նախագահը`
1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կարգադրություններ, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կառավարութուն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.
6) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, ինչպես նաև սահմանում նրանց պարտականությունների շրջանակը.
8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
9) սահմանում է կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.
11) լսում և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքը, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքը.
12) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
13) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը.
14) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.
15) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
- Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է կոմիտեի նախագահի տեղակալը, ինչպես նաև նրա հանձնարարությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
- Կոմիտեի նախագահի տեղակալը`
1) իր լիազորությունների սահմաններում համակարգում է՝
ա. կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ և վերահսկելով դրանց կատարումը.
բ. կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի վերլուծությունը.
գ. համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
2) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
3) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում կոմիտեի նախագահի հրամանների, կարգադրությունների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին, ինչպես նաև պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն՝ իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.
4) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
- ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
- Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
- Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
- Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
- Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
- Կոմիտեիաշխատկազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
- Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նրա կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
- Կոմիտեիաշխատակազմնիր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Կոմիտեիաշխատակազմիպարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
- Կոմիտեիաշխատակազմիլրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
- Կոմիտեիաշխատակազմիգտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կիևյան 16:
- ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
- Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
- Հայաստանի Հանրապետության Կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնել կոմիտեի աշխատակազմի գույքը:
- Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տնօրինել և տիրապետել իր գույքը:
- ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային (վարչություններ, բաժիններ) ստորաբաժանումները:
VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Կոմիտեիաշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը և կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:
- ՀայաստանիՀանրապետությանԿառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Կոմիտեիաշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների և կոմիտեի նախագահի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- Կոմիտեիաշխատակազմիղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պետությանը պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
- Կոմիտեիաշխատակազմիղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
- Կոմիտեիաշխատակազմիղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Կոմիտեիաշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան՝ անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
8) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
10) կազմակերպում է կոմիտեի աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
11) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
12) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
13) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
15) կազմակերպում է կոմիտեի գործավարությունը և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
VIII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝ Վ. Ստեփանյան
-
Обсуждалось
30.11.2017 - 22.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 10567
Принт